«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թամամյանն ընդհակառակը, պնդել է, թե ինքն այդ օրերին որոշող չի եղել: «Ես չեմ ղեկավարել… Ես չեմ կարող վախենալ, որովհետև ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն»:
ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային և վիզաների վարչությունում, բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում 14.06.2018-ից ընդմիջման ժամ է սահմանվել 14.00-15.00:
Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն ու մյուս ամբաստանյալները:
«Մենք այս իրավիճակում կայացրել ենք այն որոշումը, որը բխում է մեր բոլորի շահերից»,- երեկ կեսգիշերին ֆեյսբուքյան ուղեղ տեսակապի միջոցով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամների համոզմամբ՝ հանրության ճնշող մեծամասնության համար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը դեռ անընդունելի է: Համակարգի նկատմամբ վստահություն չկա` մարդկանց հարկադրում են հրաժարվել իրենց եկամտի մի մասից, ասում են ակտիվիստները:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հրաչյա Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Նախագահի հրամանագրով` Գրիգորի Հայրապետովը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ:
ՀՀ կառավարության որոշմամբ Հատուկ քննչական ծառայության պետ է նշանակվել Սասուն Խաչատրյանը։ Նա «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավորները «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ են հանդես եկել` Ֆեյսբուքում գրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։
Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի և գործելու պայմանների հարցում ներքաղաքական քննարկումների հռետորաբանությունը բավականին կուսակցականացված է և օբյեկտիվության պակաս ունի: Ի սկզբանե նշեմ, որ իդեալական և շահավետ տարբերակը Հայաստանի համար կլներ այն, որ այդ ճանապարհը գործեր որպես սովորական կապուղի...